Վրաստանի սևծովյան ափին փոթորիկ է սպասվում

Վրաստանի սևծովյան ափին փոթորիկ է սպասվում

PanARMENIAN.Net - Օդերևութաբանները զգուշացնում են՝ Վրաստանի սևծովյան ափին 3-5 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ Սև ծովի ափամերձ տարածքում ուժգին քամու պատճառով կանխատեսվող փոթորիկը տեղի կունենա հուլիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում:

Ծովափնյա տարածքներում արդեն տեղադրված են «ծով մտնելն արգելված է» գրություններով նշաններ, հայտնում է Aliq.Media-ն արտակարգ իրավիճակների ծառայության վրա հղումով

Փրկարարները նույնպես մի քանի լեզուներով այդ մասին տեղեկատվական թերթիկներ են բաժանում ափին գտնվողներին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---