Ծխախոտի ակցիզը ՀՀ-ում ամեն տարի կբարձրանա 15%-ով

Ծխախոտի ակցիզը ՀՀ-ում ամեն տարի կբարձրանա 15%-ով

PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքով Եվրասիական տնտեսական միությունում իրականացվող՝ ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության ներքո՝ մինչև 2021 թվականը, տարեկան 15%-ով շարունակաբար բարձրացվելու են ծխախոտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը:

Այս մասին ասվում է Կառավարություն ներկայացվելիք ծխելու դեմ պայքարի ռազմավարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ ռազմավարությունը նպատակ ունի տարեկան 1,5-2%-ով նվազեցնել երկրում ծխողների քանակը, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կրճատել 10%-ով, նվազեցնել երկրորդային ծխի ազդեցությունն, ինչի հետևանքով արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացությունը կկրճատվի 5%-ով:

2005-ի տվյալներով, ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը: Ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ։

Կարդացեք նաև այն մասին, որքան փող է պտտվում ՀՀ ծխախոտի շուկայում, ինչպես են պայքարում ծխելու դեմ աշխարհի այլ երկրներում ու մասնակցեք PAN-ի հարցմանը՝ ծխելու դեմ ՀՀ-ում կտրուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---