Իսրայելական ընկերությունը հրամայել էր աշխատակիցներին ԱԹՍ կիրառել հայերի դեմ Բաքվի պահանջով. Նրանք մերժել են![]() 13 օգոստոսի 2017 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձել էր իսրայելցի օպերատորներին ներգրավել հայերի դեմ մահապարտ ԱԹՍ-ով գործողության մեջ ու ստացել ընկերության ղեկավարության համաձայնությունը, սակայն օպերատորները հրաժարվել են ենթարկվել պահանջնեին: Ինչպես գրում է newsru.com-ը` հղում անելով Maariw-ին, միջադեպը տեղի է ունեցել 2017-ի հուլիսի սկզբերին. Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ զինվորականները խնդրեցին ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դեմ գործարկելով: Բաքուն պատրաստվում էր ցուցադրել հարվածը եթերում` քարոզչական նպատակներով: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնել է ու պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել պահանջները: Որպես հետևանք, ԱԹՍ-ը կիրառել են ընկերության ղեկավարները. թիրախը խոցվել է, սակայն զոհեր չեն եղել: Իսրայելցի հրահանգիչներից մեկն արդեն լքել է ընկերությունը, մյուսը պատրաստվում է դուրս գալ այնտեղից մոտ ժամանակներս: Իսրայելական ընկերության ղեկավարությունը հերքել է հրապարակման` պատվիրակության ղեկավարության վերաբերյալ արված պնդումները, նշելով, որ կենդանի թիրախների վրա ցուցադրություն չի անում: Երկրի ՊՆ-ն հայտարարել է, որ ստուգում է հրապարակման մեջ հիշատակված տեղեկությունները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |