Բարսելոնայում ահաբեկչությունից 18 երկրի քաղաքացի է տուժել. Նախնական տվյալով, նրանց թվում հայեր չկան18 օգոստոսի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում օգոստոսի 17-ին ահաբեկչություն է եղել՝ զբոսաշրջիկներով լի Ռամբլ փողոցում ֆուրգոնի վարորդը քշել է անցորդների վրա, ինչի արդյունքում 13 մարդ է զոհվել, մոտ 100-ն էլ վնասվածքներ ստացել: Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Բարսելոնայում միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ըստ Deutsche Welle-ի, ահաբեկչության ընթացքում առնվազն 18 երկրի քաղաքացի է տուժել. նրանք Ավստրալիայից են, Ալժիրից, Արգենտինայից, Բելգիայից,Հունգարիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Հունաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Չինաստանից, Կուբայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Պերուից, Ռումինիայից ու Ֆրանսիայից, տեղեկացնում է Meduza-ն: Վերջին տվյալներով, ֆուրգոնի վարորդին հաջողվել է թաքնվել: Օգոստոսի լույս 18-ի գիշերն իսպանական Կամբրիլսում, որը Բարսելոնայից 120 կմ հեռավորությամբ է, ֆուրգոնի գործածմամբ ահաբեկչություն կազմակերպելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել. 6 մարդ վիրավորվել է: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել 5 հնարավոր ահաբկչին: Ըստ նախնական տվյալների, ահաբեկիչների հագին պայթուցիկով գոտիներ են եղել: Մինչև այդ, օգոստոսի 17-ին մեկ այլ՝ Կատալոնիայում գտնվող Ալկանար քաղաքում, որը Բարսելոնայի ու Կամբրիլսի արանքում է, պայթյուն է որոտացել: Ըստ իրավապահների, պայթուցիկի պատրաստման փորձ էր արվում: Կատալոնիայի իրավապահների ղեկավարությունն ավելի ուշ հայտարարել է, որ Բարսելոնայի ահաբեկչությունը, Կամբրիլսի ահաբեկչության փորձն ու Ալկանարում պայթյունը փոխկապակցված են: Ահաբեկչություններին մասնակցության սպառնալիքով երեք մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը Մարոկկոյից Դրիս Ուքաբիչը: Բարսելոնայում ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին օգոստոսի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին ահաբեկչական հարձակման կապակցությամբ: «Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |