Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում

Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում

PanARMENIAN.Net - Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության միջնորդությունը, ըստ որի ՌԴ-ում վթարի համար դատապարտված Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում:

ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Դատարանի դահլիճում ի պատասխան դատավորի հարցի, Հրաչյա Հարությունյանն ասել է, որ որևէ առարկություն միջնորդության վերաբերյալ չունի, տեղեկացնում է Panorama.am-ը:

2013-ի հուլիսին Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը Պոդոլսկի մերձակայքում վթարի պատճառ էր դարձել՝ բախվելով ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում ազատազրկման էր դատապարտվել6 տարի 9 ամիս ժամկետով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---