2 սեպտեմբերի 2017 - 11:56 AMT
Վրաստանը 3 ամսում ՌԴ-ից ավելի շատ ներդրում է ներգրավել, քան ՀՀ-ն կես տարում

Վրաստանի ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն 2017-ի 1-ին եռամսյակում (կիսամյակային տվյալները դեռ հրապարակված չեն) Վրաստանը $403 մլն օտարերկրյա ուղղակի ներդրումներ է ներգրավել։

Դրանցից $179 մլն-ը կամ 44%-ը, սակայն, ադրբեջանական ($97 մլն) ու թուրքական ($82 մլն) ներդրումներն են, որոնք Հայաստանի համար, հասկանալի պատճառներով, հասանելի չեն։ Չհաշված թուրքական ու ադրբեջանական գումարները՝ Վրաստանում 3 ամսում կատարված ներդրումները գերազանցում են ՀՀ-ում 6 ամսում կատարվածները մոտ 6 անգամ։

2017-ի առաջին 6 ամսում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 17.2 մլրդ դրամի ուղղակի ներդրում (ավելի քան $36 մլն): 2016-ի նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18.5 մլրդ դրամ (մոտ $39 մլն):

Աղբյուրի հաղորդմամբ, Վրաստանը 3 ամսում Ռուսաստանից ներգրավել է $4.8 մլն-ի ներդրում: Եվ սա այն դեպքում, որ ՌԴ-ի ու Վրաստանի հարաբերությունները, մեղմ ասած, բարիդրացիական չեն:

Միևնույն ժամանակ,ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2017-ի հունվար-հունիսին Ռուսաստանի դաշնությունից ՀՀ-ում ուղղակի ներդրումների ծավալը բացասական թիվ է կազմել՝ -12.3 մլրդ դրամ (ավելի քան $25 մլն):