Հայկական խոհանոցը՝ Պետերբուրգի խոհարարական փառատոնում![]() 4 սեպտեմբերի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային խոհանոցների փառատոնի շրջանակում ներկայացվել է նաև հայկական ազգային խոհանոցը: Ըստ փառատոնի կազմակերպիչների տեխնիկական առաջադրանքի, 15 մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է համտեսի համար 2-3 ճաշատեսակ ներկայացներ, մյուս ուտեստները կարելի էր վաճառքի հանել: Փառատոնի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության կոմիտեն: Հայկական տաղավարում, բրենդային տոլմայից բացի, ներկայացվել էին տարբեր խավարտներ, աղանդեր, խմիչքներ: Ըստ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի, ազգային խոհանոցը դա ցանկացած ժողովրդի փիլիսոփայության մասն է, գրում է «Վեդոմոստին»: «Աստվածաբաններից մեկն ասել է. աշխարհի բոլոր ուտեստները դա Աստծո սերն է, որն ուտելի է դարձել: Յուրքանչյուր ժողովուրդ իր յուրահատկությունն է ներդնում սննդի մեջ, այդ պատճառով էլ ազգային խոհանոցներն այդքան տարբեր են՝ ինչպես երգերն ու երաժշտությունը...Չկա 2 միատեսակ ուտեստ, ինչպես չկա 2 միանման ժողովուրդ»,-ասել է Մկրտչյանը: Ըստ նախնական տվյալների, փառատոն է այցելել ավելի քան 10.000 մարդ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |