ՊՆ պատվիրակությունը հյուրընկալվել է չինական «Նորինկո» ընկերությունում

ՊՆ  պատվիրակությունը հյուրընկալվել է չինական «Նորինկո» ընկերությունում

PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Նորինկո» ընկերությունում։

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և ռազմական արդյունաբերությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

Սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։ Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի և անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում։

Ավելի վաղ «Պոլի գրուպ» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Ընթերցեք նաև.ՀՀ ՊՆ պատվիրակությունը Պեկինում այցելել է «Պոլի գրուպ» ընկերություն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---