ՌԴ փորձագետներ. ՀՀ-ն ոչ այնքան չինական զենք է ուզում գնել, որքան ՌԴ-ից գնվող զենքի գները «գցել»

ՌԴ փորձագետներ. ՀՀ-ն ոչ այնքան չինական զենք է ուզում գնել, որքան ՌԴ-ից գնվող զենքի գները «գցել»

PanARMENIAN.Net - Ռուսաստանում բավականին ցավագին են ընդունել Չինաստանում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցերը ռազմարդյունաբերության ձեռնարկություններ, որոնց հետ նախատեսվում է փոխշահավետ գործակցություն հաստատել: Ըստ ռուս փորձագետների, Հայաստանը, սակայն, ոչ այնքան չինական զենք է ուզում գնել, որքան ՌԴ-ից գնվող զենքի գները «գցել»՝ մի փոքր ցուցադրական շանտաժի ենթարկելով Ռուսաստանին:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Չինաստանում մասնավորապես այլցելել է China Poly Group Corporation խոշոր ձեռնարկություն, որը մասնագիտանում է նաև ռազմարդյունաբերության ոլորտում:Պատվիրակությունն այցելել է նաև բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության «Նորինկո» ընկերություն:

Ըսռ ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի, պաշտոնական Երևանի բոլոր այդ գործողությունների հիմնական նպատակն է մեղմորեն հիշեցնել Ռուսաստանին, որ նա արդիական զենքի աշխարհում միակ արտահանողը չէ, ուստի և Հայաստանի համար ռուսական զենքի գները կարելի է տեսականորեն նաև նվազեցնել և ավելի խոշոր տրամաչափի զենք վաճառել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ փորձագետի, Չինաստանի համար նման առաքումները կարող են հետաքրքիր լինել միայն գովազդի տեսակետից՝ ցույց տալ աշխարհին, որ նա ներխուժում է այն շուկաներ, որտեղ ավանդաբար տիրել է ՌԴ-ն:

Այլ կարծիքի է ՌԴ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն՝ նա կարծում է, որ զենքի արտահանման իմաստով հայերը Չինաստանին քիչ են հետաքրքրում ցածր վճարունակության և սահմանափակ ռեսուրսների պատճառով:

«Անշուշտ, Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն իրավունք ունի զենք գնել որտեղից ցանկանում է: Սակայն բանն այն է, որ չինացիները շատ պրագմատիկ մարդիկ են, նրանք բացառապես շատ շահավետ գործարքներ են կնքում զենքի վաճառքի ոլորտում: Դա կարող է լինել ինչպես ֆինանսական շահը, այնպես էլ ռեսուրսների առումով շահագրգռվածությունը: Հայաստանը չունի ոչ մեկը, ոչ մյուսը, այնպես որ շատ դժվար կլինի Չինաստանից արտոնություններ ստանալը»:

Պարբերականը գրում է, որ «Ռուսաստանը զերծ չի պահում Հայաստանին զենքի առաքումներից, ինչպես քանակի առումով, այնպես էլ զինատեսակների, մասնավորապես, նշելով, որ 2016-ին Երևանի զորահանդեսում «ցուցադրվեցին ամենաիսկական «Իսկանդեր-Է» համակարգերը»: Պարբերականը հիշեցնում է նաև Երևանին 200 մլն դոլարի վարկի և այդ գումարով ձեռք բերված զենքի ու զինատեսակների մասին՝ նշելով, որ ՀՀ են առաքվել «Սմերչ», «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» զենիթային համալիրներ, դիպուկահար հրացաններ, զրահամեքենանեն, կապի միջոցներ:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան $200 մլն վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---