// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ սննդարդյունաբերության տաղավարը լավագույնն էր WorldFood Moscow 2017-ում

ՀՀ սննդարդյունաբերության տաղավարը լավագույնն էր WorldFood Moscow 2017-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող WorldFood Moscow 2017 միջազգային ցուցահանդեսին ՀՀ-ն ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։

Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություն Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով ներկայացնում են Հայաստանը WorldFood Moscow 2017 ցուցահանդեսին։

Կազմակերպիչները մրցանակը ՀԶՀ Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար համտես էր կազմակերպվել։ Ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։

Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգի, բանջարեղենի, մսի պահածոնեիր, հյութերի, կոմպոտների, շոկոլադի, մեղրի, չջի, հանքային և աղբյուրի ջրի, գարեջրի, ձկնամթերքի, մսամթերքի, թեյի տեսականի։ Նաև՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերության արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։

«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք և, հետևաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել էին մոտ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագրով, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Հայկական տաղավարում ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Հիմնադրամը տեղական արտադրողներին աջակցում է արտահանման խթանման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։

WorldFood Moscow 2017-ին մասնակցում է մոտ 1500 ընկերություն՝ ավելի քան 65 երկրից, սպասվում է մոտ 29 հազար մասնագետի այցելություն։

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացրել է մոսկովյան MosShoes-2017 միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։

 Ուշագրավ
Ամերիկացի գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանն ու ճանաչմանն ընդառաջ մի քայլ է
Նա խոստովանել է, որ «նյարդայնանում է», երբ պատմական ճշմարտությունը փորձում են խառնել քաղաքականությանը
Սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ
Նա առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը