ՀՀ-ն ու Իսրայելը քննարկում են մուտքի վիզայի ազատականացումը

ՀՀ-ն ու Իսրայելը քննարկում են մուտքի վիզայի ազատականացումը

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում նկատվում է Հայաստան-Իսրայել երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի հետ հանդիպմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծել են գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձել են մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։

ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։

Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացմամբ և հատկապես տնտեսական կապերի ակտիվացմամբ: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի իր հերթին Երևանում հայտարարեց, որԻսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---