ՀՀ-ն և Հյուսիսային Օսիան մտադիր են առևտրալոգիստիկ հաբ կառուցել

ՀՀ-ն և Հյուսիսային Օսիան մտադիր են առևտրալոգիստիկ հաբ կառուցել

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջարկել է Հյուսիսային Օսիան համատեղ առևտրալոգիստիկ հաբ կառուցել: Այդ թեման ուշադրության կենտրոնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Հյուսիսային Օսիայի հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի բանակցություններում: Հանդիպումն անցել է Վլադիկավկազում:

Կողմերը քննարկել են դեպի ՌԴ տանող ճանապարհին խցանումների հաղթահարմանն ուղղված գործողությունների ծրագիրը, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը:

Դա միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Եվրասիական միության երկրների հետ: Դա խոչընդոտում է ՀՀ տնտեսական ներուժի լիարժեք իրացմանը:

«Քննարկվել է անցումային համակարգի շուրջ բարեփոխումենրի ընդլայնման հնարավորությունը: Այնտեղ շատ են բազում տեխնիկական նորույթները: Կգործի միջկառավարական հանձնաժողով, որը կաշխատի լուծել բոլոր այդ հարցերը: Առավել ևս, որ ձմեռվանից առաջ կլիման անակնկալներ է մատուցում»,-նշել է Տողանյանը:

Հայաստանը Հյուսիսային Օսիայի հետ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում գործընկերների առաջին հնգյակում է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---