Թանկյան. «Վերջին բնակիչը» ցուցադրվում է Լոս Անջելեսի կինոթատրոններում

Թանկյան. «Վերջին բնակիչը» ցուցադրվում է Լոս Անջելեսի կինոթատրոններում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Արցախի միջև դեռևս շարունակվող հակամարտությանը նվիրված «Վերջին բնակիչը» ֆիլմը գալիք հանգստյան օրերին ցուցադրվելու է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ուիթիեր և Կոստա Մեսա քաղաքներում: Այս մասին Instagram-ում գրառում է կատարել հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Եթե նախորդ շաբաթ ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել ֆիլմի ցուցադրությունը Գլենդելում, կարող եք օգտվել այս հնարավորությունից և վայելել Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որի երաժշտական ձևավորման հեղինակը ես եմ» ,- գրել է Թանկյանը:

Ավելի վաղ Թանկյանը ևս մեկ գրառում էր կատարել՝ նշելով, որ հիացած է ֆիլմի՝ Գլենդելում կազմակերպված ցուցադրությունից: Նա նշել է, որ Լոս Անջելեսի մի շարք կինոթատրոններում ցուցադրությունները շարունակվում են:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է «Վերջին բնակիչը»՝ Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---