Մոսկվայում Պավել Լիսիցյանին նվիրված հուշատախտակ է բացվել

Մոսկվայում Պավել Լիսիցյանին նվիրված հուշատախտակ է բացվել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տվերսկայա փողոցի թիվ 8 շենքի ճակատային պատին հայտնի հայ օպերային երգիչ Պավել Լիսիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը 40 տարուց ավելի այդ տանն է ապրել:

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը թատրոնի աշխատակիցների հետ միասին, Լիսիցյանի հարազատները, նրա ստեղծագործության երկրպագուները, գրում է Rusarminfo-ն:

Պավել Լիսիցյանն հայտնի օպերային երգիչ է (բարիտոն) եղել, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), պրոֆեսոր: Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի մեծ թատրոնի մեներգիչ։ 967-1973 թթ. Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---