Հայկական ձեռագրերը՝ Փարիզի «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսում

Հայկական ձեռագրերը՝ Փարիզի «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Փարիզյան Insitut du Monde Arabe թանգարանում բացվել է «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև հայկական մշակութային ժառանգության արժեքներ: Մասնավորապես ցուցադրության մաս են կազմում XIV դարի հայկական ձեռագրերն ու 1798թ. հայկական եկեղեցու խորանի վարագույրը:

Բացման արարողությունը գլխավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լիբանանի նախագահ Միշել Աունը, գրում է Rusarminfo-ն:

Ինչպես հայտնել է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչ Հովնան Բաղդասարյանը, ցուցահանդեսում ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության թեման: Թանգարանում ներկայացված են լուսանկարները, որտեղ պատկերված է հայ փախստականների մուտքը Հալեպ և Եգիպտոս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---