«Վերջին բնակիչը»՝ Սկանդինավյան երկրների փառատոնի լավագույն գեղարվեստական ֆիլմ![]() 28 սեպտեմբերի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Գասպարյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի «Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում» (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Կինոփառատոնի դիտումները կմեկնարկեն հոկտեմբերի 25-ին, իսկ «Վերջին բնակիչը» կցուցադրվի հոկտեմբերի 28-ին՝ որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։ Ըստ ֆիլմի սյուժեի, հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է «Վերջին բնակիչը»՝ Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային: Ֆիլմի համար երաժշտությունը գրել է System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |