Forbes. 5 հայ գործարարի ընկերությունները ՌԴ խոշորագույնների թվում են

Forbes. 5 հայ գործարարի ընկերությունները ՌԴ խոշորագույնների թվում են

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes-ը հրապարակել է «Ռուսաստանի 2017թ. 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ցանկը, որտեղ ընգրկվել են նաև ռուսաստանաբնակ 5 հայ գործարարի ընկերությունները:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականում է Սերգեյ Գալիցկու (որի ազգանունը մինչ ամուսնանալը Հարությունյան էր) ընկերությունը, որի հասույթը 2016-ին կազմել է 1.75 տրլն ռուբլի:

34-րդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը, որի 2016թ. շահույթը 195 մլրդ ռուբլի է:

52-րդ տեղում է Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախը» տարեկան 140 մլրդ ռուբլի շահույթով:

92-րդ տեղում է Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների «ՌԵՍՕ խումբ» ընկերությունը, որի շահույթը կազմել է 87 մլրդ ռուբլի:

159-րդ տեղում է Կամո Ավագումյանի «Ավիլոն» ընկերությունը 51 մլրդ ռուբլի շահույթով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---