ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կմեկնեն հոկտեմբերի 7-ին. Մինչև այդ կայցելեն Երևան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կմեկնեն հոկտեմբերի 7-ին. Մինչև այդ կայցելեն Երևան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կմեկնեն հոկտեմբերի 7-ին: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ըստ նրա, մինչ այդ համանախագահները կայցելեն Երևան, գրում է Թրենդ գործակալությունը:

«Համանախագահները տարածաշրջան են ժամանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը քննարկելու նպատակով»,-ասել է Մամեդյարովը:

Ըստ նրա, միջնորդները երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո «ցանկանում են տրամաբանական արդյունքի հասնել և շարժել կարգավորման գործընթացը մեռյալ կետից»:

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբիամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---