ՌԴ ԱԴԾ ղեկավար. Հայ մասնագետներն օգնել են կասեցնել ՌԴ դեմ կիբերգրոհը

ՌԴ ԱԴԾ ղեկավար. Հայ մասնագետներն օգնել են կասեցնել ՌԴ դեմ կիբերգրոհը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը պատմել է հայ մասնագետների աջակցության մասին, որի շնորհիվ հաջողվել է նվազագույնի հասցնել Wannacry վիրուսի գրոհի հետևանքները Ռուսաստանում: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 4-ին Կրասնոդարում մեկնարկած Հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների XVI միջազգային խորհրդակցության ժամանակ ունեցած իր ելույթում:

«Համագործակցելով Հայատանից մեր գործընկերների հետ մեզ հաջողվել է կանխել WannaСry վիրուսի ներթափանցումը մի շարք բանկերի ցանց»,-ասել է Բորտնիկովը, հայտնում է Rusarminfo-ն:

Ըստ ՌԴ ԱԴԾ ղեկավարի, երկու երկրների գործակցությունը նպաստել է վիրուսի հետևանքների ազդեցության չեզոքացմանը նաև ՀԱՊԿ մյուս երկրների բանկային համակարգերում:

WannaСry վիրուսի կիրառմամբ հաքերային գրոհը սկսվել է 2017-ի մայիսի 12-ին: Տուժել է ավելի քան 200.000 օգտատեր 150 երկրից: Ռուսաստանում գրոհն ամենազանգվածայինն էր: Վիրուսի հիմնական թիրախը ՌԴ ֆինանսավարկային կառույցներն էին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---