Forbes. Ում և ինչի համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները12 հոկտեմբերի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը հոդված է հրապարակել «Հայաստանի աստղը. Ո՞ւմ և ինչի՞ համար է Ռուբեն Վարդանյանը բաժանում իր միլիոնները» վերտառությամբ ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերարի մասին: Հոդվածում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը 2001-ից ի վեր գլխավորում են IDeA հիմնադրամը, և McKinsey-ի և այլ գործընկերների հետ մշակել են Հայաստանի զարգացման «Հայաստան 2020» ծրագիրը: Նշվում է, որ IDeA հիմնադրամի առաջին նախագծերից էր աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին՝ «Տաթևերը», որը բացվել է 2010-ին, և ուր այցելել է կես միլիոն մարդ: Իսկ զբոսաշրջիկների հոսքը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը՝ մոտակա Գորիսում 10 նոր հյուրանոց է բացվել, ևս մոտ 2 տասնյակ հյուրանոցч Տաթևի վանքի հարևանությամբ: Այնուհետև պարբերականը պատմում է Դիլիջանի միջազգային դպրոցի մասին, որտեղ 213 ուսանող կա 82 երկրից: Անդրադարձ է արվում նաև Վարդանյանի նախաձեռնած «Ավրորա» միջազգային մրցանակին: Ըստ Վարդանյանի, մրցանակը շնորհվում է մարդկանց, որոնք փրկում են զինված հակամարտությունների զոհերին և որոնց մասին ոչ ոք չգիտի: «Բայց մրցանակը կարող է նպաստել, որ այլ մարդկանց օգնելը մեր մշակույթի մասը դառնա, իսկ փրկողների պատմությունը՝ հպարտության առարկան»,-ասել է բարերարը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |