Սերժ Սարգսյանը Ժնևում է. Կհանդիպի Ալիևին![]() 16 հոկտեմբերի 2017 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ հանդիպում է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին իր Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սարգսյան-Ալիև Սոչիում կայանալիք հնարավոր հանդիպման մասին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում, որը, սակայն, տեղի չունեցավ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելել էր ՀՀԿ փոխնախագահը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |