Փոխնախարար. Անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների 47%-ն ընտանիքում են լինում17 հոկտեմբերի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների փորձերի 47 տոկոսը տեղի են ունենում ընտանիքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ: Նա նշել է, որ քննարկումն ինքնանպատակ չէ, հանրային քննարկման նպատակը արդյունավետ իրավական կարգավորումներ ունենալն է, հայտնում է Panorama.am-ը: «Տարօրինակ է որոշ մարդկանցից լսել, որ այս օրինագիծը հանրային պահանջարկ չունի: Շատ հաճախ հնչում են կարծիքներ, որ մեր օրենսդրությունը նախատեսում է կարգավորումներ՝ ի դեմս քրեական և ընտանեկան օրենսդրության, սակայն ակնհայտ է, որ նշված օրինագիծն անհրաժեշտ է ընտանեկան բռնության կանխարգելման համար: Որոշ մարդկանց կարծիքով ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աննշան է: Մեր ունեցած տվյալներով, Հայաստանում օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Սպանությունների տասնյոթ տոկոսը հետևանք է ընտանեկան բռնությունների: Բացի այդ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների քառասունյոթ տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում»,- վիճակագրական տվյալներն է ներկայացրել պաշտոնյան: Վիգեն Քոչարյանը շեշտել է՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծում որևէ սենսացիոն օրենսդրական կարգավորում առաջարկված չէ: Նրա տեղեկացմամբ, Վրաստանում գործում է համանման օրենսդրական լուծում պարունակող օրենք: Նույնը կարելի է ասել Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի մասին: Փոխնախարարը հիշեցրել է անգամ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որում հստակ նշված է՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, կինը դատարան դիմելու իրավուք ունի: Նույնը նախատեսում է նաև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը: Հայաստանում վերջին շրջանում մեծ աղմուկը բարծրացրած իրադարձություններից մեկն ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծն էր: Այն բազմաթիվ հարցեր առաջացրեց հանրության շրջանում և ծնողների համար անհանգստության պատծառ դարձավ: Ընթերցեք նաև.Ընտանեկան բռնության օրինագիծը. Ինչ է պետք իմանալ աղմկահարույց նախագծի մասին Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |