Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից17 հոկտեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը բաժանվում է երիտասարդ կնոջից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստահաղորդավար Օկսանա Պուշկինան: Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ 82-ամյա հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն, իբր դիմում է գրել ոստիկանություն իր 38-ամյա կնոջ և Ջիգարխանյանի անվան թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ: Հեռուստահաղորդավար Օկսանա Պուշկինան իր ֆեյսբուքյան էջում հերքել է այդ լուրերը: «Ոչ մի դիմում Ջիգարխանյանը չի գրել, նա փաստաթղթեր է պատրաստում ապահարզանի համար: Դիմել է թատրոնի աշխատակիցներին՝ անվստահություն հայտնելով տնօրենին և նրա երկու տեղակալներին՝ իրավաբանական և ֆինանսական հարցերով: Նա խնդրել է նաև խուճապի չմատնվել»,-գրել է Պուշկինան: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Ջիգարխանյանը շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի: «Ոստիկանություն գրում է կինը, ընդ որում միանգամայն անհեթեթություն և սուտ»,-գրել է Պուշկինան: Ավելի վաղ «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» շոուի եթերում ինքը Ջիգարխանյանը հայտարարել է, որ կինը «գրպանում էր իր փողերը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է և այժմ բժիշկների հսկողության տակ է: Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |