Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակն Ուկրաինայում լավագույններից է ճանաչվել (վիդեո)

Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակն Ուկրաինայում լավագույններից է ճանաչվել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը 3-րդ տեղն է գրավել Կիևում կայացած Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում:

32-վայրկյանանոց հոլովակի հեղինակներն են ռեժիսոր-անիմատորներ Անդրանիկ Բերբերյանն ու Անդրեյ Լիդագովսկին: Հոլովակը կոչվում է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. Հայեր», գրում է Rusarminfo-ն Gazeta.ua-ի վրա հղումով:

«Այս տեսահոլովակով մենք շնորհակալություն ենք հայտնում այն ժողովրդներին, որոնք ընդունեցին մեզ և սատարեցին ծանր պահին»,-ասել են հեղինակները:

Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակն ու այլ մրցանակային տեղեր զբաղեցրած հոլովակները մեկ տարվա ընթացքում կցուցադրվեն փառատոնի արտագնա նստաշրջաններում Ուկրաինայի քաղաքներում և արտերկրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---