2017-ին Նեմրութի սրբավայրը 52.000 այցելու է ունեցել

2017-ին Նեմրութի սրբավայրը 52.000 այցելու է ունեցել

PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանում՝ 2134 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռն այս տարվա սկզբից 52.000 այցելու է ունեցել:

Այս մասին, Daily Sabah փոխանցմամբ, հայտնում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուստաֆա Էքինջին:

Արևածագի և մայրամուտի հիասքանչ տեսարաններով հայտնի լեռն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Արևելյան Տավրոսի ամենաբարձր՝ Նեմրութի գագաթին հեթանոսական սրբավայրը կառուցել է Անտիոքոս Առաջինը՝ ուշ հելենիստական ժամանակշրջանում:

Այն կազմված է տաճարից և ասվածների տնից: Այստեղ հայտնաբերվել են նաև հայկական, պարսկական և հունական աստվածների՝ Վահագն-Հերկուլեսի, Արամազդ-Զևսի, Միհր-Ապոլոնի մեծ քանդակները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---