Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից

Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթե» թոկ-շոուի հոկտեմբերի 30-ի թողարկման ժամանակ հայտարարել է նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը:

Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է ՌԴ-ից ծնողների հետ՝ «մեծ գաղտնիության պայմաններում»: Ենթադրվում է, որ նրանք մեկնել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիև:

Ըստ Մազուրի, Վիտալինան որոշել է հեռանալ երկրից հանկարծակի, զգացմունքների ազդեցության տակ: Հեռուստադիտողին ցուցադրվել են կադրեր, որտեղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բանկոմատի միջոցով մեծ գումար է դնում իր հաշվեհամարին, գրում է Լենտա.ռու-ն:

Հոկտեմբերի 26-ին խուզարկվեց Արմեն Ջիգարխանյանի Մոսկվայի դրամատիկ թատրոնը: 82-ամայ դերասանը դիմել էր իրավապահներին՝ անձնագրի գողության մասին դիմումով: Նա կասկածում է դրանում իր կնոջը՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը փոքր է իրենից 50 տարով:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: Ռոմանովսկայայի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել էր նաև, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---