Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում 1 նոյեմբերի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համար ամենացանկալի սպառազինություն են 2016-ի սեպտեմբերից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» համակարգեր: Eurasianet-ի փոխանցմամբ, այս զենքը, սակայն, համեմատաբար հնացած է, և որևէ էական նշանակություն չի կարող ունենալ Ադրբեջանական սպառազինության համար: «Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ԶՈւ նախկին գեներալ Յաշար Այդեմիրովը տեղական լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանը իրանական զենք է օգտագործել ռազմական գործողությունների ընթացքում: Սակայն զենքի տեսակները, որոնք նա նշում էր, արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերության կողմից արտադրված ռուսական ծագման զենքեր էին: Այդեմիրովի այս հայտարարությունը, թե Ադրբեջանը, պատժամիջոցները շրջանցելով, կարող է հեշտությամբ ձեռք բերել Ռուսաստանից այդ զինատեսակները, մեծ վերապահումով ընդունվեց»,-գրում է աղբյուրը: Պարբերականի փոխանցմամբ՝ պարզ չէ դեռ, թե ինչ խորությամբ Թեհրանը ցանկություն ունի համագործակցել Ադրբեջանի հետ սպառազինության ոլորտում: «Իրանը հազիվ թե հետաքրքրված է: Ադրբեջանին զենք վաճառելը մեծ վտանգներ է պարունակում Իրանի համար, քանի որ վերջինս կարող է իրանական զենքի մասին տեխնոլոգիական գաղտնիքներ հայտնել Իսրայելին: Սրան գումարած Իրանը հավասակշիռ դիրքորոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, և կողմերից ոչ մեկին միջազգային կոնվենցիաների խախտմամբ զենք չի վաճառի»,-գրում է պարբերականը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |