Աշոտյան. Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են՝ Արցախի հարցը նման չէ ոչ մեկին

Աշոտյան. Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են՝ Արցախի հարցը նման չէ ոչ մեկին

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են՝ Արցախի հարցը նման չէ ոչ մեկին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանն ունեցած ելույթում:

Իր խոսքում Արմեն Աշոտյանև անդրադարձել է Արևելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին և նշել, որ Եվրանեսթը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ,սակայն այն կարող է դիտարկվել որպես եզակի միջոց հակամարտող պետությունների՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների միջև քաղաքական երկխոսության ծավալման համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ Վեհաժողովը Կիևում ընթացող իր աշխատանքներում կարողացել է ընդգծել և արձանագրել այն կարևոր փաստը, որ Արևելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտությունները տարբեր են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Արմեն Աշոտյանը կարևորել է այն, որ Վեհաժողովը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Արևելյան գործընկերության առաջնահերթությունների համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի բազմավեկտոր կամ այսպես կոչված «կոմպլեմենտար» Արևելյան գործընկերության դիրքորոշմանը և այս առնչությամբ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ Արևելյան գործընկերության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական հետաքրքրություններն ու ուղեգիծը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական շրջանակի ձևավորումը և Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնվածնոր համաձայանագրի ստորագրումը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նաև հույս է հայտնել մոտ ապագայում վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված դրական արդյունքների արձանագրման վերաբերյալ:

Իր խոսքում Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Արևելյան գործընկերության հարթակի արդյունավետ ծառայեցումն Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների շահերին:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև առկա տարբերություններին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է այնպիսի արժեքների սահմանումը, որոնք կլինեն ընդհանուր և ընդունելի Արևելյանգործընկերության բոլոր երկրների համար:

Արմեն Աշոտյանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերությունը թղթի վրա նշված պայմանավորվածություն և փաստաթղթաշրջանառություն չէ և չի կարող լինել, այն հարթակ է Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների ակնկալիքների արդարացման համար՝ գործունեության հիմք և նպատակ դարձնելով բարեփոխումների իրականացումն ու ամենօրյա հետևողական աշխատանքը:

Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանն Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրման հետ կապված նշել է, որ իրավական այս նոր շրջանակում Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ունենալու է իրավականորեն պարտավորեցնող համաձայնագիր Եվրոպական միության հետ: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունը չպետք է լինեն հակամարտող կողմեր, և Հայաստանն այս պարագայում կարող է հանդիսանալ կապող օղակ՝ երկու միավորումների տարբեր տնտեսական և քաղաքական ջանքերի միավորման համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է 2017-ի մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---