Ջիգարխանյանը խնդրել է պետական ատյաններին պաշտպանել թատրոնը խաբեբաներից

Ջիգարխանյանը խնդրել է պետական ատյաններին պաշտպանել թատրոնը խաբեբաներից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին:

Ջիգարխանյանի նամակում ասվում է, որ մի խումբ անձինք, որոնք իրավունք չունեն ներկայացնելու թատրոնը, մտադիր են մամուլի ասուլիս հրավիրել և տարածել կեղծ տեղեկություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր թատրոնը վերջին շրջանում հայտնվել է սկանդալի կենտրոնում թատրոնի նախկին տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատճառով: Չնայած թատրոնը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ենթակայության է, վերոնշյալ ասուլիսում թատրոնի հիմնադրի և ղեկավարի մասին կարծիք են հայտնելու կասկածելի անձինք: Խնդրում եմ զերծ պահել ինձ և թատրոնի դերասաններին կոլեկտիվի բնականոն աշխատանքին խանգարող խաբեբաներից»,-ասվում է նամակում:

Ասուլիսին, որի մասին ասվում է նամակում, որպես խոսնակներ հայտագրված են թատրոնի մամուլի քարտուղար, գրական մասի վարիչ Նատալյա Կորնեևան և Ջիգարխանյանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: «Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝ վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը:

Ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---