Հայ ու թուրք զինծառայողները հնարավոր է միասին ականազերծեն Սիրիան![]() 7 նոյեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Սերբիայի և Չինաստանի զինվորականները կարող են մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Gazeta.ru-ի հաղորդմամբ, այս մասին է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը: Ըստ Ֆոմինի, աշխատանքներին ներգրավելու համար բանակցություններ են տարվում նաև Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Թուրքիայի պաշտպանության նախարարությունների հետ: ՌԴ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Աբխազիան և Սերբիան միասին 1300 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա: Հարցազրույցի ընթացքում Ֆոմինն անդրադարձել է նաև դաշնակից երկրների զինված ուժերի հետ համագործակցության ընդլայնմանը: «Մեծ ուշադրություն ենք հատկացնում Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգերի զարգացմանը: Մենք դիտարկում ենք այս երկրների բանակները՝ որպես տարածաշրջանում կայունության երաշխիքներ»,-ասել է նա: Ֆոմինը հավելել է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն անվճար վերապատրաստում է այս երկրների զինծառայողներին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |