Լապշին. XXI դարի ֆաշիզմ՝ Բաքվի ԶԼՄ-ները «հաշվարկում են» ՌԴ առաջին դեմքերի հայկական արյան տոկոսը 7 նոյեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր LiveJournal-ում գրում է, որ ադրբեջանցիները, վրդովված լինելով այն փաստից, որ ՌԴ-ն պաշտպանում էր իր իրավունքները բանտարկության ժամանակ, իրենց ադրբեջանալեզու կայքերում սկսել են փնովել ՌԴ առաջին դեմքերին: Բլոգերը հավելել է, որ իր ադրբեջանցի ընկերները նմանատիպ հոդվածների հղումներ են տրամադրել իրեն: Լապշինը հավելում է, որ սկզբից փնովում էին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, իսկ հիմա հասել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ նրան բառացի անվանելով «ՌԴ հայ ԱԳ նախարար»: Եվ դա անում են միանգամայն պաշտոնական լրատվամիջոցները՝ Turan News-ն, օրինակ: «Հոդվածում հատուկ շեշտվում է Սերգեյ Լավրովի ազգությունը՝ չէ որ Ադրբեջանի վերաբերմունքը հայերի հանդեպ վաղուց է հայտնի: Այնպիսի տպավորություն է, որ ով առնչություն ունի հայ ժողովրդի հետ, արդեն իսկ հանցագործ է: Եվ դա տեղական ԶԼՄ-ները մտցնում են քաղաքացիների գլուխները՝ թշնամու կերպար ստեղծելով: Շատ է հիշեցնում Հիտլերի ռասայական տեսությունը հրեաների և սլավոնների վերաբերյալ, ինչպես նաև պետության բոլոր խնդիրները հրեաներին վերագրելու մոլուցքը»,-գրում է Լապշինը: Լապշինը հիշում է նաև, թե ինչպես էր իրեն հարցաքննող քննչական խմբի ղեկավար Վուղար Նասիբովը փորձում իրեն համոզել, որ ինքը՝ Լապշինը, հայ է, և այն հայի ապօրինի զավակը, որի հետ նրա մայրը ծանոթ է եղել Սվերդլովսկում սովորելու տարիներին՝ 1970-ին: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |