Ֆրանսահայ ռեժիսորի նոր ֆիլմը տպավորել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ղեկավարներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացրել է փախստականների հիմնախնդիրն արծարծող «Վիլլա» ֆիլմը, որի դեպքերը տեղի են ունենում Ֆրանսիայի հարավային ծովափնյա փոքրիկ գյուղերից մեկում: The People’s World ամերիկյան կայքի փոխանցմամբ, կինոփառատոնի գործադիր տնօրենն ու գլխավոր ռեժիսորը Կետիկյանի նոր ֆիլմը համարում է լավագույններից մեկը: «Ֆիլմը մի ամբողջ հոգեբանական գիտություն է: Յոթ կերպարների միջոցով ներկայացվում են աշխարհի հիմնախնդիրները»,-ասել է կինոփառատոնի ղեկավարը: Կետիկյանը «լուրջ հիմնախնդիրներն ու հումորը էկրանից մատուցելու տարբերվող, ինքնատիպ մոտեցում ունի»,-գրում է կայքը: «Ֆրանսահայ ռեժիսորն իր ֆիլմերում մեծ տեղ է հատկացնում պատմական իրադարձություններին: Նրա նախրոդ ֆիլմը՝ «Խելագարի պատմությունը», պատմում է Հայոց ցեղասպանության մասին, թեմա, որը հոգեհարազատ է հայկական ժառանգություն ունեցող արվեստագետի համար: Նրա «Հանցագործների բանակը» ֆիլմը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայերի և ֆրանսիացիների համատեղ դիմադրության մասին է»,-նշում է աղբյուրը: Ռոբեր Գեդիկյանը տասնյակ ֆիլմերի հեղինակ է։ Նրա աշխատանքները բազմիցս առաջադրվել են Բերլինի, Կաննի ու այլ կինոփառատոնների մրցանակների։ ![]() ![]() Այն գտնվում է ՄԱԿ գրասենյակի մոտակայքում Զեկույց է հրապարակել 1915-ին թուրքերին մատակարարվող գերմանական զենքի մասին Միջոցառումն անցկացվել է ապրիլի 4-ին Բրյուսելում եվրոպական EPC վերլուծական կենտրոնի կողմից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |