Հայաստանի էներգետիկայի ոլորտում $1 մլրդ կներդրվի

Հայաստանի էներգետիկայի ոլորտում $1 մլրդ կներդրվի

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խումբը «Հայաստանի ներդրողների ակումբի» և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ առաջիկա տարիներին կիրականացնի 1 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտարարվել է նոյեմբերի 13-ին Երևանում «Հայաստանի ներդրողների ակումբի» կազմակերպած միջոցառման ժամանակ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանը, պաշտոնյաներ և գործարարներ, հայտնում է Panorama.am-ը:

Միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ ծրագրի ամենակարևոր ուղերձն է՝ «սա ներդրում է Հայաստանի ապագայի համար»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային հիմնադրամի գործունեության մեկնարկը: ՀՀ կառավարության և հիմնադրամի միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը:

ՀՀ կառավարության և հիմնադրամի համագործակցության հիմնական ուղղությունները հետևյալն են` զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, հանքարդյունաբերության զարգացումը, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացումը, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացումը, Մշակող արդյունաբերության զարգացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---