Շուշիում և Ասկերանում արևային համակարգեր կտեղադրվեն

Շուշիում և Ասկերանում արևային համակարգեր կտեղադրվեն

PanARMENIAN.Net - 2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի» (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը:

Նա ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշկերտները, հայտնում է «Արցախպրեսը»:

«Խոսքը վերը նշված շրջանների համայնքային կենտրոններում, դպրոցներում և մանկապարտեզներում արևային համակարգերի տեղադրման, ինչպես նաև Քարին տակ գյուղի բոլոր առանձնատներն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու մասին է»,- նշել է նա և ավելացրել, որ, ըստ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի բոլոր շրջաններում նախատեսված է տեղակայել արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

«Ուսումնարանը ևս ներգրավված է լինելու ծրագրին, քանի որ որոշ մասով համակարգելու է այն»,- ասել է Կարապետյանը և հավելել, որ հայաստանյան «Արփի Սոլար» արևային էներգետիկ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունը ևս իր մասնակցությունը կունենա՝ ապահովելով նյութամատակարարումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում կայանալիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարի մի մասը կուղղվի Արցախի շրջաններում արևային էներգետիկ համակարգերի տեղադրմանը՝ Կարապետյանը նշել է, որ այն լուծելու է մի շարք խնդիրներ, ինչպիսին, օրինակ, ծախսված էներգիայի համար քաղաքացիների կողմից վճարվող գումարի տնտեսումն է և էներգոհամակարգի ապակենտրոնացումը, որը մեր տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---