Լավրով. ՌԴ-ն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին ԵՏՄ-ում

Լավրով. ՌԴ-ն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին ԵՏՄ-ում

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին այդ կառույցում: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

«Մենք ոչ ոքի չենք պարտադրում անդամակցել ԵՏՄ-ին: Հիմա քննարկվում է Տաջիկստանի անդամակցումը կազմակերպությանը: Մենք դիմումներ ենք ստանում նաև այլ երկրներից, որոնք ԱՊՀ անդամ չեն: Մենք շատ ուրախ կլինենք տեսել Ադրբեջանին այդ կառույցում»,-ասել է Լավրովը, հայտնում է ԱՊԱ Գործակալությունը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին նույնիսկ դիտորդի կարգավիճակով: «Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի», - նշել էր նա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան: Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիհետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---