Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրայի զուգարանները

Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրայի զուգարանները

PanARMENIAN.Net - Վանի նահանգի Արտամետի (Էդրեմիթ) քաղաքապետարանը հրաժարվում է կատարել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշի հանձնարարությունը՝ ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները:

Մասնավորապես, քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան, հայտնում է Ermenihaber-ը:

«Որևէ կառույց չենք ապամոնտաժել և չենք էլ ապամոնտաժելու: Այստեղ հայկական գերեզմանոց չկա: Թեմային հետևող բոլոր մարդկանց հայտնում եմ, որ բնության հրաշք հանդիսացող այս վայրը մենք ավելի կգեղեցկացնենք»,- ասել է Չիչեքլին:

Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել: Իսկ օրեր առաջ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:

Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---