Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է կանգնեցվել

Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է կանգնեցվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ:

Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաները մեկնել են Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես է եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը, Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն և Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթ ունեցողները կարևորել են խաչքարի տեղադրումը և նշել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է:

Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---