Ադրբեջանը չի ընդունել ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը «հայամետ դիրքորոշման» համար![]() 28 նոյեմբերի 2017 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Բաքուն համաձայնություն չի տվել Ռուսաստանի ԱԳՆ-ին Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածության վերաբերյալ: Պատճառը Զուևի «հայամետ դիրքորոշումն է»: Ըստ դիվանագիտական հարաբերությունների կանոնների, դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմը պետք է իր համաձայնությունը տա՝ ագրեմանը: Ադրբեջանը հրաժարվել է նման ագրեման տալ Գեորգի Զուևին, հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրների վրա հղումով: Զուևի թեկնածությունն արդեն հաստատվել էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեում: Զուևը փորձառու դիվանագետ է, զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը: Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |