Թուրքիան սատարում է ԼՂ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Թուրքիան սատարում է ԼՂ կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - Թուրքիան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նոյեմբերի 29-ին Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի հետ (ԱՄՆ):

Հանդիպումից հետո թուրք նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես հաստատեցի, որ Թուրքիան սատարում է Մինսկի գործընթացին»:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---