Թուրքիայի դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել Փայլանին![]() 30 նոյեմբերի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազությունը պահանջում է մեջլիսի հայազգի պատգամավոր, ԺԴԿ («Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության») անդամ Կարո Փայլանին զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից: Դատախազությունը նման պահանջագիր է ներկայացրել ընդհանուր առմամբ 121 պատգամավորի վերաբերյալ: Թուրքիայի դատախազությունը մի շարք պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացվել մեջլիսի ղեկավարությանը: Կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագրեր, հայտնում է Ermenihaber-y թուրքական Demokrathaber.org լրատվական կայքի վրա հղումով: Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերում է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ), մնացած 75-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: 2 պահանջագիր է ուղարկվել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, ևս 3-ը՝ ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |