// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ և Արցախի նախագահները մասնակցել են ՊԲ տարեվերջյան խորհրդակցությանը

ՀՀ և Արցախի նախագահները մասնակցել են ՊԲ տարեվերջյան խորհրդակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևոր գրավականներից մեկը, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Այն գտնվում է ՄԱԿ գրասենյակի մոտակայքում
Զեկույց է հրապարակել 1915-ին թուրքերին մատակարարվող գերմանական զենքի մասին
Միջոցառումն անցկացվել է ապրիլի 4-ին Բրյուսելում եվրոպական EPC վերլուծական կենտրոնի կողմից