Ազնավուր. Երջանիկ եմ, որ ներգաղթյալների որդի եմ![]() 5 դեկտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ երջանիկ է միաժամանակ լինել և հայ, և ֆրանսիացի: Այդ մասին Ազնավուրն ասել է բուլղարական bTV հեռուստաալիքի «Շոու սլավի» հաղորդման եթերում՝ խոսելով կյանքի, երգերի, Էդիտ Պիաֆի հետ հանդիպման, կնոջ, մինչ օրս երգելու ու այլ թեմաների մասին: Նոյեմբերի 30-ին Ազնավուրը համերգ է տվել Սոֆիայում, որտեղ վերջին անգամ ելույթ էր ունեցել 1978-ին: «Ինչպես անհնար է սուրճն անջատել կաթից, այդպես էլ իմ մեջ միախառնված են հայի և ֆրանսիացու էությունները: Ես իմ ժողովրդից եմ սերում, հասարակ մարդ եմ: Հենց դա է պատճառը, որ Հայաստանում երկրաշարժից հետո հիմնադրամ ստեղծեցի: Ես երջանիկ եմ, որ ներգաղթյալների որդի եմ»,-ասել է նա: «Բայց եթե իմ մի պապս սևամորթ լիներ, մյուսը՝ հրեա, իսկ երրորդը՝ արաբ, ես այլ մարդ կլինեի»,-հավելել է Ազնավուրը: «Եթե բոլորն ինձ նման լինեին, այլատյացություն ու հակասեմականություն չէր լինի: Իմ վերջին՝ 6-րդ գրքում, ուզում եմ փոխել մարդկանց բացասական վերաբերմունքը այլ ժողովրդների հանդեպ »,-ասել է Ազնավուրը: Ազնավուրի ընտանիքը սերտ կապեր է ունեցել ֆրանսիական դիմադրության Միսաք Մանուշյանի խմբի հետ: Ազնավուրներն ապաստան էին տալիս Փարիզի իրենց բնակարնում հայերին, հրեաներին, նացիստների կողմից հետապնդվող բոլոր մարդկանց,՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: . 93-ամյա երգիչը նաև ասել է, որ չի վախենում մահից, բայց և մեռնելու ոչ մի ցանկություն չունի: Ազնավուրը խոսել է նաև իր և կնոջ տարբեր լինելու մասին՝ հավելելով, որ նա հոյակապ կին է և իրենց հաջողվել է ներդաշնակության հասնել: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |