Հարցում. Ռուսաստանցիների համար ՀՀ-ն ԱՊՀ-ի երրորդ ամենակայուն և հաջողակ երկիրն է

Հարցում. Ռուսաստանցիների համար ՀՀ-ն ԱՊՀ-ի երրորդ ամենակայուն և հաջողակ երկիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է ԱՊՀ-ի ամենակայուն և հաջողակ երկրների լավագույն եռյակում՝ ռուսաստանցիների շրջանում Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում:

Հարցվածները պատասխանել են մի շարք հարցերի այն մասին, թե ԱՊՀ-ի որ երկիրն են համարում առավել հաջողակ, որն են դիտարկում որպես ՌԴ առավել վստահելի գործընկեր, ինչպես նաև, թե որ երկրի առաջնոդին են ավելի շատ վստահում:

Հարցման արդյուքնում 60%-ով առաջին հորիզոնականում Բելառուսն է, երկրորդում՝ Ղազախստանը՝ 57%-ով, և երրորդում՝ Հայաստանը՝ 16%-ով:

Ադրբեջանը 14%-ով չորրորդ տեղում է: Վրաստանը վերջին յոթ տարիների մեջ ստացել է հարցվածների ռեկորդային՝ 10%-ի համակրանքը՝ եզրափակելով լավագույն հնգյակը:

Հարցվածների 11%-ն է միայն վստահում Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանին. նա չորրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների ամենավստահելի առաջնորդների շարքում: Առաջին տեղում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է՝ 62%-ով, երկրորդում՝ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը՝ 56%, երրորդում 12%-ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---