ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի![]() 6 դեկտեմբերի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() «Մենք, մեծ Ռուսաստանի բնակիչներս, դեռ շատ հեռու ենք ձեզանից քաղաքացիական գիտակցության և երկրի համար պատասխանտվության մակարդարկով»,-գրել է Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը Այն գտնվում է ՄԱԿ գրասենյակի մոտակայքում Զեկույց է հրապարակել 1915-ին թուրքերին մատակարարվող գերմանական զենքի մասին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |