Դասթին Հոֆման. Ինձ ոգեշնչել է Սարոյանը

Դասթին Հոֆման. Ինձ ոգեշնչել է Սարոյանը

PanARMENIAN.Net - Երիտասարդ տարիներին դերասանական քասթինգներում մերժումներ ստանալով՝ հայտնի հոլիվուդյան դերասան Դասթին Հոֆմանը չի հուսահատվել՝ ոգեշնչվելով հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի խոսքերով:

Այդ մասին օսկարակիր դերասանն ասել է հայտնի Variety-ի եթերում՝ Acotrs on Actors հաղորդաշարի հաղորդումներից մեկում, որտեղ մի դերասանը հարցազրույց է վերցնում մյուսից: Այս անգամ Ջեյմս Ֆրանկոն է իր հարցերն ուղղել Դասթին Հոֆմանին:

«Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին: Ես կարդացել եմ նրա ստեղծագործությունները, երբ 22 տարեկան էի: Մի անգամ նրան հարցրել են, թե ում համար է գրում, իսկ նա պատասխանել է. «գրում եմ, որովհետև դա իմ փրկության միակ ուղին է»: Այս արտահայտությունն ուղղորդել է ինձ երկար տարիներ»,-ասել է Հոֆմանը:

«Այս բառերն ուղղակի աչքից առաջ էին, երբ մրցութային քասթինգներում ես շարունակ մերժվում էի»,-ասել է Հոֆմանը:

«Երիտասարդ դերասանները պետք է իմանան, որ քասթինգները ոչ մի կապ չունեն տաղանդի հետ: Պրոդյուսերները հասկանում են, թե որն է իրենց ուզածը, միայն անմիջապես քթի տակ տեսնելով այն»,-ասել է Հոֆմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---