Լուկաշևիչ. Հնարավոր է՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին

Լուկաշևիչ. Հնարավոր է՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն հունվարին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն հունվարին: Այս մասին Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Ակնկալիքներ կան, որ նախարարները ամենամոտ ժամանակում, հնարավոր է՝ հունվարին կհանդիպեն հերթական անգամ միջնորդների աջակցությամբ»,- ասել է Լուկաշևիչը:

Նրա խոսքով 2017-ը բացառիկ էր տարածաշրջանում վտանգավոր սրացումներից խուսափելու և բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից:

«Մենք ողջունել ենք տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների ինտենսիվ շփումները, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում, ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը», -ասել է ռուսաստանցի համանախագահը:

Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---