Բաքուն հայկական ծագում ունեցողներ է փնտրում այլ երկրների դիվանագետների շրջանում

Բաքուն հայկական ծագում ունեցողներ է փնտրում այլ երկրների դիվանագետների շրջանում

PanARMENIAN.Net - Բաքուն զբաղված է ՌԴ դիվանագետների շրջանում հայկական ծագում կամ հայերի հետ կապ ունեցողների փնտրտուքով: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի նշանակման շուրջ ծագած իրավիճակը բացասաբար է անդրադառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա

Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել է հաստատել երկրումնոր դեսպանի պաշտոնումՌԴ ԱԳՆ–իներկայացրած Գեորգի Զուևի թեկնածությունը։

Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ այժմ Զուևի թեկնածությունը չի դիտարկվում ՌԴ նախագահի կողմից, և այլ թեկնածու է առաջարկվելու:

«Ես գիտեմ, թե ինչու է այս ամենը կատարվում: Սա պայմանավորված է այս երկրի՝ հայկական ազգանուններ ունեցող մարդկանց սեփական տարածք մուտքն արգելելու քաղաքականությամբ: Ադրբեջանում զբաղված են մեր դիվանագետների շրջանում կամ հայկական ծագում ունեցողների կամ հայերի հետ որևէ կապ ունեցողների փնտրտուքով, ինչը, իմ կարծիքով, անպարկեշտ է: Ով էլ որ լինի, ինչ ազգանուն և արմատներ էլ ունենա նորանշանակ դեսպանը, նա ներկայացնելու է ՌԴ-ի հետաքրքրությունները», -ասել է նա:

Զատուլինի խոսքով ՝ Ադրբեջանում «ազգայնամոլական պայթյուն է», որի արմատները ԼՂ հակամարտության մեջ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---