Ստոկհոլմի Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին

Ստոկհոլմի Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին

PanARMENIAN.Net - Ստոկհոլմի արքայական օպերայի շենքում կայացած Ստոկհոլմի Կանանց Միջազգային ակումբի ամենամյա Սբ. Ծննդյան բարեգործական ճաշկերույթն այս տարի նվիրված էր Հայաստանին և կազմակերպվել էր ՀՀ դեսպանության հետ միասնաբար։

Ցերեկույթին ներկա էին արքայադուստր Մարիա Բերնադոտը, Շվեդիայում հավատարմագրված կին դեսպաններ և դիվանագետներ, շվեդ ազնվականության և մտավորականության ներկայացուցիչներ։

Միջոցառման ավելի քան 150 մասնակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տոնական հայկական զարդարանքներով սեղանների շուրջ համտեսեցին հայկական քաղցրավենիքներ և գինի, ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Շվեդիայում բնակվող հայ երաժիշտների «Հայկանի» տրիոյի կատարմամբ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասնակիցներին բաժանվեց Հայաստանի և ամանորյա հայկական ավանդույթների մասին դեսպանության կողմից պատրաստված գրքույկ և հայկական զարդեր և քաղցրավենիք։

Բարեգործական աճուրդով վաճառված հայկական հուշանվերների, կոնյակների և գինիների ողջ հասույթը տրամադրվելու է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին, որը սոցիալական աջակցություն է ցուցաբերում նյութապես անապահով կամ լքված մայրերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---