Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է ԱՊՀ-ում

Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է ԱՊՀ-ում

PanARMENIAN.Net - Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունների հնգյակում է ԱՊՀ տարածաշրջանում: Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil ծառայության վարկանիշի համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան հանգստի են գալիս միջինը երեք օրով և կացարանի վրա ամեն օր ծախսում են միջինը 2,800 ռուբլիկամ 23.000 դրամ:

Ռուսաստանցիների կողմից պահանջված ուղղություն է նաև Ծաղկաձորը:

Ըստ վարկանիշի՝ Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է նաև Մինսկը, Թբիլիսին, Բաքուն: Մինսկ այցելում են միջինը 3,5 օրով և ծախսում են նույնքան, որքան Երևանում: Ղազախական Ալմաթի քաղաքում ռուսաստանցիները օրական կացարանի վրա ծախսում են 3,200 ռուբլի կամ 26,500 դրամ:

Վարկանիշը կազմելիս հիմնվել են 2017-ի դեկտեմբերի 30-ից մինչև 2018-ի հունվարի 8-ի համար կացարանների ամրագրումների թվի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---