BBC-ի անդրադարձը. Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշները![]() 6 հունվարի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին: «Հայ առաքելական եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է: Այն տարբերվում է ինչպես բյուզանդական ուղղափառ, այնպես էլ հռոմեական կաթոլիկ եկեղեցիներից: Այստեղ Սուրբ ծնունդը նշվում է հունվարի 6-ին»-, գրում է հոդվածի հեղինակ Ամանդա Պրոենսա Սանտոսը: Նա ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի մասին լեգենդները: Հեղինակն անդրադառնում է նաև Հայաստանի խորհրդանիշներին, պատմամշակութային վայրերին, մասնավորապես՝ Գառնու տաճարին, Սբ. Գայանե վանքին, Խոր Վիրապին, Գեղարդին, խաչքարերին, Քարահունջին և այլն: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |